Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը վերականգնվել է ազդրի վնասվածքից: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնակա կայքը:
Բրազիլացին վերսկսել է մարզումները հիմնական թիմի կազմում և մարզվում է առանց սահմանափակումների:
«Բարսելոնա»-ի կազմում Ալվեսը հանդես է գալիս 2008 թվականից: Ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության շրջանակներում անցկացրել է 138 հանդիպում` դառնալով 12 գոլի հեղինակ:








































