Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջատար Ռադամել Ֆալկաոն, ով ճանաչվեց Եվրոպայի Սուպերգավաթի 2012 թվականի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ, խոսել է երեկ կայացած հանդիպման մասին.
«Ես երազում էի այդ հեթ-տրիկի մասին և հավատում էի, որ կարող եմ 3 գոլ խփել «Չելսի»-ի հետ խաղում: Լավ է, որ կարողացա նպատակիս հասնել: Շատ ուրախ եմ, քանի որ գերազանց էինք խաղում: Մենք պետք է հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեինք հանդիպման մեկնարկից սկսած, և դա մեզ հաջողվեց:
Չեմ կարող ասել, թե ինչպես կզարգանա իմ կարիերան, բայց «Ատլետիկո»-ում ես մեծ հաջողությունների եմ հասել»,- հայտարարել է Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը:







































