Սեն-Լուի-դե-Բնալֆոր քաղաքում` Կանադայի Քվեբեկ գավառում տեղակայված թխկու օշարակի պահեստը թալանվել է: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Քվեբեկի թխկու օշարակ արտադրողների ֆեդերացիայից հայտնել են, որ որոշ տակառներ հայտնաբերել են դատարկ: Առայժմ պարզ չէ գողացված հյութի իրական ծավալը: Թե կոնկրետ երբ է տեղի ունեցել գողությունը՝ նույնպես հայտնի չէ:
Պահեստում, ընդհանուր առմամբ, պահվել է 3.4 մլն լիտր թխկու օշարակ: Ինչպես գրում է BBC News-ը, եթե ամբողջ արտադրանքն է գողացվել, ապա վնասը կարող է կազմել մինչև 19 մլն ֆունտ: Սակայն ֆեդերացիան արդեն հայտարարել է, որ օշարակի դեֆիցիտ չի առաջանա:
Թխկու օշարակի համաշխարհային ծավալի երեք քառորդն արտադրվում է Քվեբեկում:









































