Ամերիկացի հեռուստադիտողների հետաքրքրությունը Հանրապետական կուսակցության հանրագումարի հեռարձակման նկատմամբ ¼-ով պակաս է, քան 2008թ.-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Համաձայն վերլուծական Nielsen գործակալության` համագումարը փակող Միթ Ռոմնիի ելույթը հետաքրքրել է միայն 30,3 մլն մարդու` այն դեպքում, երբ անցած ընտրություններում Ջոն Մաքքեյնի ելույթը լսել է 40 մլն մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ըստ Nielsen Co-ի տվյալների` Մ. Ռոմնիի հեռուստալսարանը ավելի փոքր կլիներ, եթե Մաքքեյնի նման նրա ելույթը հեռարձակվեր 7 հեռուստաալիքներով: Ռոմնիի ելույթը ցուցադրել է 11 հեռուստաընկերություն:









































