Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են մոտ 40 տոկոսով: Սա ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական տվյալներն են:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է ընդամենը 266 միլիոն դոլար, որը ամենացածր ցուցանիշն է վերջին առնվազն 6 տարիներին: Օտարերկրյա ներդրումների նման կտրուկ անկում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է միայն 2009 թվականին` ճգնաժամի ժամանակ: Ռուսաստանից իրականացվող ներդրումները այս տարվա աոաջին կիսամյակում նվազել են մոտ 80 տոկոսով, Ֆրանսիայից` 65 տոկոսով, ԱՄՆ-ից` 78 տոկոսով, Մեծ Բրիտանիայից` 61 տոկոսով: Սրանք ՀՀ տնտեսությունում ներդրումներ անող հիմնական երկրներն են: Բոլոր ներդրումների 72 տոկոսը ուղղվել է հանքարդյունաբերությանը, հեռահադորդակցությանը և անշարժ գաքի շուկա: Տնտեսության մյուս ճյուղերը մնացել են «սոված»: Օտարերկրյա ներդրումների այսպիսի դինամիկան ցույց է տալիս, որ մեր տնտեսության գրավչությունը ժամ առ ժամ ավելի ու ավելի նվազում է:









































