Սիրիական Ազատ բանակի առաջնորդները ավիաընկերություններին զգուշացրել են Հալեպ և Դամասկոս թռիչքներ իրականացնել, քանի որ երեքշաբթի օրվանից սկսված դա կարող է վտանգավոր լինել, ուրբաթ օրը հաղորդել է «Աշ-Շարկ ալ-աուսատ» թերթը:
«Հաջորդ շաբաթվա երեքշաբթի օրվանից Դամասկոսի և Հալեպի քաղաքացիական օդանավակայանները կարող են դառնալ Սիրիական ազատ բանակի ուժերի օբյեկտներ, քանի որ նրանք ռազմական ավիացիայի նպատակներով օգտագործվում են հանցագործ վարչակարգի կողմից, որը հարվածներ է հասցնում սիրիական ապստամբներին»,- Սիրիական ազատ բանակի խոսքը մեջբերում է թերթը: Ինչպես նշվում է Սիրիական ազատ բանակի հայտարարության մեջ, սիրիական իշխանությունները սկսել են քաղաքացիական օդանավակայաններն օգտագործել ռազմական ավիացիայի կարիքների համար:
Քաղաքական դիտորդների կարծիքով՝ Սիրիական ազատ բանակի հայտարարությունն այն մասին, որ Դամասկոսի և Հալեպի քաղաքացիական օդանավակայանները կարող են դառնալ սիրիական ապստամբների հարձակումների օբյեկտ, քանի որ դրանք օգտագործվում են ռազմական ավիացիայի համար, դա արվել է միջազգային հանրության ուշադրությունն այդ խնդրի վրա հրավիրելու համար: Համաձայն միջազգային օրենսդրության՝ արգելվում է քաղաքացիական օդանավակայաններն օգտագործել ռազմական նպատակների համար, նշում է «Աշ-Շարկ ալ-աուսատը»:











































