Ամերիկյան Կինոակադեմիան փոխել է «Լավագույն երգի» համար նախատեսված «Օսկարի» կանոնները:
Վերջին տարիներին ընտրյալների ցուցակում են հայտնվում այն ստեղծագործությունները, որոնք նախնական քվերակության արդյունքում հավաքել են նվազագույնը 8,25-10 միավոր: Այս քաղաքականության արդյունքում տարեցտարի պակասում էր մրցանակակիրների քանակը` 2010-ին հինգ երգ, 2011-ին`չորս երգ, 2012-ին` ընդամենը երկու երգ:
Փոփոխությունից հետո ակնկալվում է, որ մրցանակակիրների քանակը կայուն կլինի: Այսուհետ «Օսկարի» թեկնածուներ են լինելու այն հինգ ստեղծագործությունները, որոնք նախնական քվեարկության արդյունքում կհավաքեն առավելագույն ձայներ: Ընդ որում՝ Կինոակադեմիան իրեն իրավունք է վերապահել նվազեցնել մրցանակի հավակնորդների քանակը մինչև երեքի, եթե «մրցում» են 25-ից պակաս ստեղծագործություններ: Բացի դրանից՝ չի բացառվում, որ համապատասխան բնագավառում «Օսկարն» առհասարակ չշնորվի, եթե առաջադրված երգերի քանակը ինից էլ քիչ լինի:









































