Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Ախթալայի քաղաքապետի տան վրա ավազակային հարձակում կատարած Բոդոլը դեռ չի հայտնաբերվել (լուսանկարներ)

Լոռու մարզի Ախթալա քաղաքում երեկ կատարված միջադեպի առթիվ ուշ երեկոյան արդեն քրեական գործ էր հարուցվել ՝ քրեական օրենսգրքի 185 հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով և հետախուզում էր հայտարարվել՝ ավազակային հարձակման գործով որպես մեղադրյալ հանդիսացող Բոդոլ մականվամբ Արսեն Չիչյանի նկատմամբ: Վերջինս, ինչպես նաև նրա հանցակից՝ Ախթալային կից Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը, դեռևս չեն հայտնաբերվել: Նշենք, որ նրա բնակարանից հայտնաբերվել է հրազեն:

 Խաչիկյան եղբայրներն այս ամենը կապում են Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նախկին տնօրեն, գործարար, «Մեթլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի կալանավորման հետ: Ըստ եղբայրների վարկածի՝ իրենց հայրական տան վրա ավազակային հարձակում կատարած անձինք, որոնցից Արսեն Չիչյանը, ի դեպ, կոմբինատի անվտանգության ծառայության պետն է հանդիսանում, Տեր-Պողոսյանի կալանավորման մեջ մեղադրում են հենց Խաչիկյան եղբայրներին:

 Հիշեցնենք, որ երեկ ավազակային հարձակում էր տեղի ունեցել Ախթալայի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի հայրական տան վրա, բացի այդ՝ վնասել են վերջինիս Մերսեդես Բենս  մակնիշի ավտոմեքենայի ապակին: Հերքվել է վարկածը, թե իրականում կրակոցներ են եղել: Ավազակային հարձակում կատարած անձինք զինված են եղել մահակներով: Այդ պահին Խաչիկյանների բնակարանում ոչ ոք չի եղել:

Քիչ ավելի ուշ, իմանալով կատարվածի մասին, Խաչիկյան եղբայրներից ամենակրտսերը՝ Կարեն Խաչիկյանը, հորեղբոր որդու հետ ներխուժել են Արսեն Չիչյանի բնակարան, ծեծի ենթարկել վերջինիս տանն այդ պահին եղած 3 ընտանիքի անդամներին:

 Երեկ մինչև ուշ գիշեր ոստիկանության կողմից խիստ հսկողություն է իրականացվել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Բոդոլին ու Էդգար Հախվերդյանին գտնելու ու բերման ենթարկելու համար, ինչպես նաև վերահսկվում են Լոռու և Տավուշի մարզի ճանապարհները, Բագրատաշենի անցակետը:

 Հավելենք, որ Հայկազ Խաչիկյանը չի կարծում, թե եղածը որևէ կերպ կազդի առաջիկա ընտրությունների վրա, չի բացառվում նաև այն վարկածը, թե կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի ու կապված է հենց համայնքապետի ընտրությունների հետ:

 Ի դեպ, Ախթալայում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են նախկին ու ներկա քաղաքապետները՝ Սուրեն Թամազյանն ու Հայկազ Խաչիկյանը, երկուսն էլ Հանրապետական կուսակցության անդամ են:

 Շուշաննա Գրիգորյան, Լոռու մարզային թղթակից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում