Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի ժամանակ Քիմ Քարդաշյանը կարիերա անելու խորհուրդներ է տվել եղբորը: 25-ամյա Ռոբ Քարդաշյանի բախտը այդ հարցում չի բերում, մինչդեռ քույրը հեղեղում է արևմտյան տաբլոիդների գլխագրերը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
«Ինձ երբեք ոչ ոք ոչինչ չի տվել: Ես աշխատել եմ: Երբ ինչ-որ բան ցանկանում եմ, ձգտում եմ դա իրականացնել, նույնն անում է Քլոնու Քորթնին»,- ասել է Քիմը եղբորը, որն առանց էմոցիաների լսել է քրոջը: Շուտով նրանց են միացել ընտանիքի մյուս անդամները՝ երկու քույրերն ու մայրը՝ Քրիս Ջենները: Ռոբը հայտնել է իր զգացողությունների մասին. նա կարծես ընտանիքի հաջողակ թիմից բացակայում է:
Քիմն ասել է, որ թիմային աշխատանքում ներառված են դիմահարդարմանն ու մատնահարդարմանը վերաբերող հարցեր,ինչը նրան անհրաժեշտ չէ: Քիմը և մյուսները խոստացել են օգնել իրենց եղբորը:
Քարդաշյանին հաջողվել է որոշակիորեն Ռոբին ազատել բացասական էմոցիաներից:














































