Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի բնակիչ, նկարչուհի 39-ամյա Էմմա Հեքը անհավատալի աչքախաբ արվեստի գործեր է ստեղծել: Նա «կամուֆլյաժ» ասվածը տեղափոխել է նոր՝ գերբնական մակարդակ: Այս մասին հաղորդում է Oddity Central-ը:
Էմման մոդելների հետ աշխատում է 8-23 ժամ: Նա 22 տարվա նկարչուհի է, դեռ շարունակում է աշխատել ուժերի ներածին չափով:
Նկարչուհին իր կարիերան սկսել է որպես մարմնանկարիչ, սակայն տարիների ընթացքում տարվել է կամուֆլյաժային արվեստով՝ մոդելներին անհետացնելով բնական տեսարանի ֆոնին:















































