Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Ապտակ Նալբանդյանի թշերին

Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնել է Ադրբեջան, իսկ Իլհամ Ալիևն էլ, բնականաբար, ներում է շնորհել նրան: Սաֆարովը շուտով հերոս էլ կհռչակվի՝ կարող ենք չկասկածել, ինչպես հերոս հռչակվեց այն դիվերսանտը, որը մի քանի հայ զինվորների էր գնդակահարել ու սպանել հայկական կողմում: Սա ադրբեջանական ձեռագիրն է, ոչ՝ դեմքը, և որքան էլ այն այլանդակ է, այստեղ մենք անելիք կարծես թե չունենք:

Մեր անելիքը այլ պետք է լիներ՝ թույլ չտալ, որպեսզի Հունգարիան հանձնի Սաֆարովին Ադրբեջան և այդպիսով պահել մեր զոհված սպայի հիշատակն ու Հայաստանի Հանրապետության պատիվը: Սակայն Հայաստանը ըստ էության չկարողացավ դա անել՝ մատնվելով պապանձված լռության: Հայաստանը պետք է որ արտգործնախարարություն ունենար, որը պետք է տեղեկացված լիներ, մշտապես հետևեր Սաֆարովին, նրա շուրջ անցուդարձին: Բայց, փաստորեն, ադրբեջացիները նրան տանում են տուն, իսկ Հայաստանի համապատասխան կառույցը նույնիսկ ձայն չի հանում այս ընթացքում:

Մի քանի օր առաջ ԱԳՆ-ն տեղեկություններ էր տարածում այն մասին, թե ինչպես է նախարար Նալբանդյանը այցելություններ կատարել Նոր Զելանդիա, Ֆիլիպիններ, հանդիպումներ ունեցել այնտեղ կամ, այլ կերպ ասած, մի լավ հանգստացել խաղաղօվկիանոսյան ավազանում: Եվ սա ըստ էության այն ժամանակ, երբ ադրբեջանցիները աշխատում էին Հունգարիայի հետ Սաֆարովին ազատելու ուղղությամբ: Եվ այսքանից հետո ամենատրամաբանական քայլերից մեկը, որ պետք է կատարվի Հայաստանում, արտգործնախարարության ողջ կազմը աշխատանքից ազատելն է՝ նախարարից սկսած:

Ինչո՞վ էր զբաղված Հայաստանի անվտանգության համակարգը, եթե, իհարկե, կա այդպիսի համակարգ ընդհանրապես, և այդ համակարգը ունա՞կ է, բացի սիրիահայերին արտաքսելուց, այլ՝ ավելի լուրջ հարցերում գործել լուրջ մակարդակով: Ընդհանրապես, այս կոնկրետ դեպքը բացահայտում է այն խայտառակ վիճակը, որ առկա է Հայաստանում՝ որպես պետություն: Սա ապտակ էր մեր պետությանը, ամոթալի ապտակ, երբ մենք չկարողացանք տեր կանգնել մեր սպանված հայրենակցի հիշատակին, իսկ ադրբեջանցիները տեր կանգնեցին ու ազատեցին իրենց մարդասպանին: Եվ այս ապտակը ունի նաև մեկ այլ շերտ կամ ենթաշերտ:

Բանն այն է, որ Սաֆարովին ազատելու հարցում, ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, մեծ ներդրում է ունեցել ադրբեջանցի հայտնի գործարար և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռագիմովը: Սա արդեն ապտակ է՝ ճակատագրի հեգնանքախառն: Սակայն սրանից, իհարկե, ապտակի ձայնը ոչ նվազում է, ոչ ուժգնանում, քանի որ խնդիրը՝ պետության անզորությունն ու կոնկրետ հարցում անկենսունակությունը, ակնառու է ինքնին: Այստեղ է, որ պայթում են այն փուչիկները, որ իշխանությունը փչում է այս կամ այն առիթով և մատուցում հասարակությանը՝ ամպագոռգոռ բառեր ասելով պետականաշինության, հայրենասիրության վերաբերյալ:

Պարոնա՛յք, այս դեպքը, ցավալիորեն, ևս մեկ անգամ ակնառու կերպով ցույց տվեց, թե ինչ կա իրականում այդ ամպագոռգոռ բառերի և պաթետիկ ճառերի տակ, և ինչը ու ինչպես է իրականում շինվել ու շինվում այսքան ժամանակ, և ինչ է կառուցվել պետության փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում