Շվեյցարիայի ոստիկաններն անցած շաբաթվանից հրաժարվել են սափրվել, կրել համազգեստը և տուգանել ճանապարհային օրենքները խախտողներին: Ոստիկանները բողոքում են աշխատանքային պայմանների վատթարացումից: Արհեստակցական միությունների ներկայացուցիչները հայտնում են, որ քրեական օրենսգրքի փոփոխության հետևանքով ոստիկանության ծանրաբեռնվածությունը վերջին շրջանում ավելացել է 4 անգամ: Այս մասին գրում է MIGnews-ը:
Ծանրաբեռնվածության մեծացումը հիմնականում կապված է թղթաբանության ավելացման հետ, ինչը թույլ չի տալիս պարեկել փողոցներում: Ոստիկաններին ձեռք չի տալիս նաև ցածր աշխատավարձը գիշերային հերթապահությունների համար: Ոստիկաններն ասել են, որ չեն պատրաստվում են հրաժարվել իրենց ակցիայից և գնալու են մինչև վերջ:








































