Ինչպես հաղորդում է BBC-ն, լրագրող Էմիլյա Պալասիոն փախել է Միացյալ Նահանգներ մեկ տարի առաջ այն բանից հետո, երբ նրան դատապարտել են ազատազրկման ու մի քանի միլիոն դոլարի տուգանք են սահմանել երկրի նախագահ Ռաֆայել Կորրեային զրպարտելու համար:
Պալասիոն պնդում է, որ դարձել է ընդդիմության նկատմամբ հալածանքների զոհը:
Միևնույն ժամանակ, Էկվադորի կառավարությունը հաղորդում է, որ դեռ չի ստացել Վաշինգտոնից Պալասիոյի փաստաբանի խոսքերի հաստատման ապացույցը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:







































