Քեյթ Միդլթոնի քույրը` Պիպպան, գիրք է գրել այն մասին, թե ինչպես կարելի է ամեն մի թեթև առիթով բրիտանական երեկույթ կազմակերպել:
Michael Joseph հրատարակչությունում այս գիրքն անվանում են «ամբողջական տեղեկատվություն այն մասին, թե ինչպես կարելի է ամեն առիթով երեկույթ կազմակերպել» :
Պիպպա Միդլթոնը աշխատում է իր ծնողներին պատկանող Party Pieces ընկերությունում, որը զբաղվում է երեկույթների համար աքսեսուարների վաճառքով: Որոշ ժամանակ այստեղ է աշխատել նաև նրա ավագ քույրը` արքայազն Ուիլյամի կինը: Պիպպան նաև համագործակցում է տոնակատարություններ կազմակերպող Table Talk ընկերության հետ:
Հայտնի է, որ Միդլթոնների կրտսեր աղջիկը շատ է սիրում երեկույթներ և տոնակատարություններ: Այսինքն` նա գրել է գիրք այն մասին, ինչին լիարժեք տիրապետում է:
Celebrate անվանումը ստացած գրքի շապիկին հենց ինքն է` Պիպպան: Չի բացառվում, որ այս գրքին հաջորդի նաև երկրորդը:
Գրքի հրատարակմամբ Պիպպան, հնարավոր է, իրեն քննադատության թիրախ դարձնի` ասելով, որ նա օգտվում է քրոջ կարգավիճակից սեփական նախագծերը առաջ տանելու համար:











































