«Էլ-Վոյաժ» տուրօպերատորի ֆինանսական խնդիրների պատճառով տուժած ռուս զբոսաշրջիկները եգիպտական Հուրգադա քաղաքից կվերադառնան Մոսկվա:
Հուրգադա քաղաքի հյուրանոցներում իջևանած 200-ից ավելի զբոսաշրջիկներ հայտնվել էին բաց երկնքի տակ մնալու վտանգի առջև: Հինգշաբթի օրը նրանք չէին կարողացել Մոսկվա վերադառնալ, քանի որ տուրօպերատորը գումար չուներ չարթերային թռիչքի դիմաց վճարելու համար:
«Ռուստուրիզմի» ներկայացուցիչը տեղեկացրել է, որ տուժածները հայտարարությամբ կդիմեն ապահովագրական ընկերություններին վնասները փոխհատուցելու, կորցրած գումարները վերականգնելու և կարգուկանոն հաստատելու համար: