Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ծառուկյանի փեսան ոչ թե քաղաքապետ է, այլ «քաղաք նայող»

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում սեպտեմբերի 23-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններում իրեն մրցակից կարծես թե չունի գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանը՝ ԲՀԿ առաջնորդ, հայտնի «բարերար» Գագիկ Ծառուկյանի փեսան: Առաջադրված թեկնածուներից երկուսն արդեն ինքնաբացարկ են հայտնել և դաշտում թողել են միայն անկուսակցական Արտաշես Մեհրաբյանին:

Այսինքն՝ 100%+1 կարելի է ասել, որ քաղաքը առաջիկա 4 տարիներին կրկին հանձնելու են Գուլոյանի բարեհաճությանը:

Մինչդեռ, ոչ վաղ անցյալում Վերահսկիչ պալատը մի քանի տասնյակ միլիոն դրամի խախտումներ էր հայտնաբերել Աբովյանի քաղաքապետարանի` 2009-2011թթ. գործունեության ուսումնասիրման արդյունքում:

Մասնավորապես, օբյեկտների շինարարության և հիմնանորոգման ծրագրերի իրականացման համար ծախսերի ընդհանուր գումարը նշված ժամանակաշրջանի համար կազմել է 1 մլրդ 269 մլն 571.31 հզ. դրամ: Ընտրանքային կարգով ստուգվել է թվով 6 օբյեկտ, ստուգված գումարը` 187 մլն 481.87 հզ. դրամ:

Ստուգման արդյունքում արձանագրվել է 26 մլն 131.6 հզ. դրամի խախտում: Էլ չենք խոսում շինարարության որակի մասին, որն ըստ ՎՊ հաշվետվության, պարզապես անորակ են:

Անորակ է իրականացվել նաև քաղաքի ասֆալտապատումը: Համայնքի գույքահարկի բազաների ուսումնասիրման արդյունքում հայտնաբերվել են բազայում չընդգրկված մի շարք կազմակերպություններին պատկանող տարածքներ և շենք-շինություններ:

Կազմակերպությունները, խախտելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետի պահանջները, քաղաքապետարան ընդհանրապես չեն ներկայացրել եռամսյակային հաշվետվություններ և համայնքի գույքահարկի բազայից դուրս են մնացել, որոնց համայնքի բյուջե վճարելիք գումարը տույժերի հետ միասին 19.12.2011թ. դրությամբ կազմել է 6 մլն 362.4 հզ. դրամ: Համայնքում հաշվառումից դուրս մնացած և առանց թույլտվության աշխատող տեղական տուրք վճարողների և արտաքին գովազդի 145.5քմ վահանակների գովազդատուների կողմից համայնքի բյուջե չվճարված տեղական տուրքի գումարը կազմել է 2 մլն 686.5 հզ. դրամ։

Սա դեռ միայն հայտնաբերվածի մասով: Իսկ չհայտնաբերվա՞ծ միլիոնները: Բնական է, որ այս ամենն առանց քաղաքապետի, որը տվյալ դեպքում վերածվում է «քաղաք նայողի», իմացության, հովանավորչության ու մասնակցության չէր կարող տեղի ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում