Այսօր տեղի կունենա ՀՀ Աժ էթիկայի հանձնաժողովի նիստ, որտեղ պետք է քննարկվեն պատգամավորների կողմից «Աժ կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հանձնաժողովի ստացած 1-ին 2 դիմումները:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ դիմումներից մեկը ներկայացրել է քաղաքացի Արթուր Զադոյանը, որը, թերթի տեղեկություններով, Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանին (մականունը` Յուվեցի Կարո) է առնչվում: Մյուսը ներկայացրել է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն, որն Աժ իոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովի և ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի վերաբերյալ է:









































