Նավապետը Շոտլանդիայի ափերի մոտ հայտնաբերել է 98 տարի ջրում մնացած շիշ, որում եղել է ուղերձ:
Թափանցիկ ապակուց շիշը նկատել է Copious նավի նավապետ Էնդրյու Լիպերը:
Նշենք, որ հինգ տարի առաջ նույն նավի նավաստիներից մեկը ևս հայտնաբերել էր մի շիշ, որը սակայն ջրում մնացել էր 93 տարի:
Նոր ձեռքբերումն արդեն գրանցվել է գինեսի ռեկորդների գրքում:
Լողացող շիշը ծով բաց է թողնվել 1914թ. հունիսի 10-ին: Շշի մեջ եղել ուղերձ, ըստ որի, նա, ով գտնի այս շիշը, որպես պարգևատրում կստանա 6 բրիտանական պենս: հայտնաբերված շիշը 1890 նմուշներից մեկն է, որոնք նետվել էին ջուրը գիտական նպատակներով և դրանցից միայն 315 է հայտնաբերվել:
«Մենք ուրախ ենք իմանալ, որ միևնույն նավն արդեն երկրորդ անգամ մասնակցել է Գինեսի համաշխարհային նոր ռեկորդի սահմանմանը` շշում եղած հնագույն ուղերձի համար»,- նշել է Guinness World Records-ի ներկայացուցիչը:
Հայտնաբերված շիշը և Լիպերի անունով սերտիֆիկատը փոխանցվել է Ֆետլար կղզու ազգագրական թանգարանին:







































