Դելլիի կոսմետիկայի խանութներում ցուցափեղկերն ուղղակի կոտրվում են մաշկը սպիտակեցնող միջոցների տեսականուց: Այս մասին է խոսում «Inopressa» կայքը: «Այսօր բոլորն են ցանկանում բացել իրենց մաշկի գույնը»,- նշում է վաճառողուհիներից մեկը:
Նյու Դելլիի համալսարաններից մեկի պրոֆեսորը նշում է, որ «դրա հիմքում ընկած է ռասիզմը»: Հնդկուհի կանանցից մեկը նշում է, որ օգտագործում է այդպիսի միջոցները հաջող ամուսնանալու հավանականությունը մեծացնելու համար:
Մաշկաբանների կարծիքով՝ Հնդկաստանի բնակչության նվազագույնը 40 %-ն օգտվում է այդ միջոցներից: Եթե հաշվի առնենք, որ Հնդաստանում հաշվվում է 1,2 մլրդ բնակիչ, ապա դրանից օգտվողների թիվը կազմում է 500 միլիոն:
Մաշկը սպիտակեցնող քսուքները հիմնականում անվանս են, սակայն մաշկաբաններին անհանգստացնում է այն հանգամանքը, որ աստիճանաբար ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր այդ նպատակի համար օգտագործում են նյութեր, որոնք պարունակում են քիմիական տարրեր: Դրանց օգտագործումը մեծացնում է չարորակ ուռուցքի առաջացման հավանականությունը:









































