Հարավային Ֆլորիդայի համալսարանի գիտնականները առաջին անգամ առանձնացրել են գեն, որը պատասխանատու է նեյրոմեդիատորների` «հաճույքի հորմոնի» քանակի ավելացման համար: Ընդ որում՝ այն հայտնաբերվել է բացառապես կանանց ԴՆԹ-ի մեջ:
«Կանացի երջանկության առաջին գեները» հատուկ սպիտակուցներ են ծածկագրում, որոնք քայքայում է սերոտոնինը, դոֆամինը և նարոդրենալինը: Հենց սրանք են հանդես գալիս որպես նեյրոմեդիատոր, ինչն էլ ուրախության և երջանկության զգացողություն է պարգևում: Այս փորձը հաստատում է տարածված այն կարծքը, որ տղամարդկանց հասարակ իրերը չեն կարող ուրախացնել այնքան շատ, որքան կանանց: Եթե անգամ տղարդկանց օրգանիզմում գոյություն ունի այդ «երջանիկ գենը», ապա այն արգելափակվում է տղամարդկային հորմոնների կոմից:








































