Интерфакс տեղեկատվական գործակալության հաղորդմամբ` սամբոյի Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արչիլ Չոխելին մահացել է Դաղստանից երկրի տարածք սողոսկած գրոհայինների վնասազերծման գործողության ժամանակ:
41-ամյա մայոր Չոխելին սամբոյի աշխարհի առաջնության երկակի չեմպիոն էր և Եվրոպայի առաջնության բազմակի մեդալակիր:
Հատուկ գործողության ընթացքում մահացել են հատուկ նշանակության ջոկատի 2 ծառայողներ, ինչպես նաև Վրաստանի զինված ուժերի բժիշկ: Վնասազերծվել է նվազագույնը 11 գրոհային:








































