Հետազոտողները բացահայատել են, որ երեխաները հակված են ընտրելու այն կերակուրները, որոնց վրա պատկերված են սիրված մուլտֆիլմերի հերոսները:
Փորձ է արվել վաղ դպրոցական տարիքի երեխաների վրա, նրանց առաջարկելով խնձոր, թխվածքաբլիթ՝ ճաշի հետ: Երեխաներն ավելի հակված էին խնձորն ընտրելուն, քանի որ դրա վրա փակցված էր սիրելի մուլտֆիլմի հերոսի պատկերը: Այն դեպքում, երբ խնձորի վրա ոչ մի պատկեր փակցված չէր, 91 %-ն ընտրում էր թխվածքաբլիթ:
«Կան բազմաթիվ մթերքներ, որոնք, լինելով ցածրորակ, այնուամենայնիվ նախատեսված են երեխաների համար,- ասում է հետազոտողներից մեկը:- Մուլտֆիլմերի հերոսների նկարներ և այլ ճչացող գովազդներ կան հիմնականում մանկական բազմաթիվ կերակուրների վրա, ինչն էլ ստիպում է, որ երեխաները տվյալ կերակուրի օգտին որոշում կայացնեն»:
Բանջարեղենի և մրգերի վրա սիրելի մուլտֆիլմերի հերոսների պատկերումը էժանագին տարբերակներից մեկն է, որը կարող է լավացնել երեխայի սնունդը:
Ծնողները կարող են այդ հնարքն օգտագործել տանը: Դա վատ գաղափար չէ, որպեսզի երեխայի մոտ դրական պատկերացում ստեղծվի, առավել ևս եթե ծնողները պայքարում են իրենց զավակին առողջ սննդով ապահովելու համար:









































