Լեհական Styks թաղման բյուրոն որոշել է դիակիզարան կառուցել նախկին գերմանական համակենտրոնացման Մայդանեկ ճամբարի մոտ, որը տեղակայված է Լյուբլինայի մերձակայքում:
Նախագծի դեմ դուրս է եկել Anti-Defamation League իրավապաշտպան կազմակերպությունը: Լիգայի անդամները խնդրել են Լյուբլինայի իշխանություններին թույլ չտալ դիակիզարանի շինարարությունը:
Ներկա պահին նախկին համակենտրոնացման ճամբարի տարածքում գտնվում է Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված թանգարան, որն ամեն տարի ունենում է հազարավոր այցելուներ:
Anti-Defamation League-ի ղեկավար Աբրամ Ֆոքսմանի կարծիքով, ով վերապրել է Հոլոքոստը, սուրբ հողի մոտ դիակիզարանի կառուցման գաղափարը պետք է դատապարտվի:
Մայդանեկ համակենտրոնացման ճամբարը կառուցվել է 1941թ. Ադոլֆ Հիտլերի հրամանով: Ճամբարում սպանվել է մոտ 80 հազար մարդ, այդ թվում` 60 հազար հրեա:









































