Գողացել են հեծանվավազքի օլիպմիական չեմպիոն Ֆիլիպ Հայնդսի հեծանիվը:
Guardian-ի հաղորդմամբ` հանցագործները ներխուժել են չեմպիոնի բնակարան և գողացել նրա հեծանիվը, ինչպես նաև` կապույտ «Ֆոլքսվագեն գոլֆը»: Օլիմպիական ոսկե մեդալը գողերը չեն վերցրել, նշում է հրատարակությունը:
Ավելի ուշ այրված մեքենայի մնացորդները հայտնաբերվել են ավտոճանապարհին:
Հայնդսը և նրա թիմակից ընկերները` Քրիս Հոյն ու Ջեյսոն Քեննին, Լոնդոնի ամառային Օլիմպիադայի ժամանակ հեծանվորդների թիմի կազմում դարձել են ոսկե մեդալակիրներ:









































