Google ընկերությունը թարմացրել է Android օպերացիոն համակարգով սարքերի համար Google Maps ծառայությունը՝ հեծանվորդներին հնարավորություն տալով սմարթֆոնն օգտագործել նավիգատորի դերով:
Եթե նախկինում ծրագիրը ցույց էր տալիս, թե ինչպես հեծանվով գնալ մի կետից մյուսը, ապա այժմ այն առաջարկում է նավիգացիա և ձայնային հրահանգներ: Այս մասին ասված է ընկերության բլոգում: Հարմարավետության համար Google-ն առաջակում է սմարթֆոնն ամրացնել հեծանվի ղեկին:
Հեծանվային նավիգացիան դեռևս հասանելի է միայն 12 երկրում՝ Ավստրալիայում, Ավստրիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Կանադայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում:
Ճանապարհների ընդհանուր երկարությունը, որոնք Google Maps-ում նշված են իբրև հեծանվով տեղաշարժի համար պիտանի, գերազանացում է 500 հազար կիլոմետրը: Քարտեզի վրա նման ճանապարհներն ընդգծված են կանաչով:









































