Գերմանական «ձախերը» հայտարարել են իրենց նոր մտադրության մասին` նոր նախընտրական ռազմավարություն որդեգրելու մասին բունդեսթագի ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան 2013թ. սեպտեմբերին: Այս մասին գրում է Sueddeutsche Zeitung-ը:
Կուսակցության նախագահ Կատյա Քիփլինգը և Բեռնդ Ռիկսինգերը հաշվարկում են, որ կկարողանան կոալիցիա կազմել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ու Կանաչների կուսակցության հետ: Այս մասին նշված է կուսակցության ղեկավարությանն ուղղված նամակում:
Ներկայում կուսակցությունը մտածում է, որ վերջիններս նույնպես հանդես կգան շքեղության հարկ սահմանելու օգտին ու առաջ կտանեն այն խաղաղ արտաքին քաղաքականությունը, որը ենթադրում է հրաժարում զենքի արտահանումից:









































