Gizmodo տեխնոբլոգի տիրապետության տակ է հայտնվել Apple ընկերության՝ աշխատակիցներին ուղղված հրահանգների նոր տարբերակը: Հրահանգները վերաբերում են Apple Store ցանցի Genius Bar բաժանմունքի աշխատակիցներին: Բաժանմունքը զբաղվում է խորհրդատվությամբ և օգտատերերի տեխնիկական աջակցությամբ:
Genius Training Student Workbook անունը կրող փաստաթուղթը, հրատարակության տվյալներով, աշխատակիցներին սովորեցնում է հաճախորդների հետ շփման ժամանակ «երբեք ներողություն չխնդրել»:
Օրինակ` աշխատակիցներին արգելված է ընկերության արտադրանքի հասցեին «բացասական բառեր» օգտագործել: Մասնավորապես, «խափանվեց» բառը պետք է փոխարինել «չի արձագանքում» արտահայտությամբ, «խնդիր» բառը` «իրավիճակով», «անհամատեղելին»՝ «չի աշխատում այսինչ բանի հետ» արտահայտությամբ, և Apple-ի արտադրանքը ոչ թե «գերտաքանում» է, այլ «տաքանում»:
Բացի այդ, աշխատակիցներին խորհուրդ է տրվում հետևել հաճախորդների շարժումներին և գործընկերների հետ խոսել աշխատանքում թույլ տված սխալների մասին:
Genius Bar-ի աշխատակիցները աշխատանքի անցնելուց առաջ երկշաբաթյա թրեյնինգ են անցնում, հմտանում ոչ միայն տեխնիկական սպասարկման, այլև շփման ոլորտներում:
Այս տարվա հուլիսի տվյալներով՝ Apple-ն ունի 372 Apple Store ֆիրմային խանութ, որից 123-ը աշխատում են ԱՄՆ սահմաններից դուրս:









































