Ռուսական խոշորագույն «Ռոսնեվտ» նավթային ընկերությունն ու նորվեգական Statoi-ը այսօր Նորվեգիայում ստորագրել են բաժնետիրական և գործառնական համաձայնագիր ռուսական շելֆի 4 հատվածներում համատեղ ձեռնարկությունների ստեղծման մասին:
Մայիսին ընկերությունները պայմանվորվել էին Բարենցի ծովի Պերսեեսկի հատվածում, ինչպես նաև Օխոտի ծովում երեք հատվածներում համագործակցության շուրջ:
«Ռոսնեվտը» հաղորդում է, որ բաժնետիրական և գործառնական համաձայնագիրը նույնն է բոլոր 4 լիցենզիոն հատվածների համար:
«Ռոսնեվտի» մասնաբաժինը կկազմի 66,67%, Statoil-ինը` 33,33%:
Statoil-ը կֆինանսավորի հետախուզության փուլում բոլոր ծախսերը:









































