Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարում է եվրոպական երկրների մոտ «քաղաքական բացարձակ կամքի» առկայության մասին, որն ուղղված կլինի եվրոգոտու պահպանմանը:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Մերկելն այսօր Պեկինում Չինաստանի կառավարության ղեկավար Վեն Ցզյաբաոյի հետ բանակցությունների ժամանակ:
Գերմանիայի կանցլերը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ-ի ղեկավարությանը` Եվրոպայի ներկայիս խնդիրների նկատմամբ «կառուցողական վերաբերմունք» դրսևորելու համար: