Yahoo News-ի վաշինգտոնյան բյուրոյի ղեկավար Դևիդ Չելիենին հեռացրել են ընկերությունից այն բանից հետո, երբ նա ուղիղ եթերում իրեն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի հասցեին: Այս մասին հայտնում է USA Today-ը:
Չելիենը ելույթ է ունեցել ուղիղ եթերում, որը կազմակերպել էր Yahoo News-ը ABC News հեռուստաալիքի հետ համատեղ: Երկու լրատվական ռեսուրսները միավորվել են՝ լուսաբանելու ներկայում անցկացվող ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարն ու առաջիկայում կայանալիք Դեմոկրատական կուսակցության համագումարը:
Օգոստոսի 27-ին, համագումարի ընդմիջման ժամանակ , Չելիենը մեկնաբանություններ է հնչեցրել ժպտացող Միթ Ռոմնիի և նրա կնոջ՝ Էննի կադրերի վերաբերյալ: Նա հայտարարել է, որ նրանց ամեևին չի անհանգստացնում ԱՄՆ ափերին մոտեցող «Իսահակ» փոթորիկը: «Նրանք երջանիկ են ներկա գտնվելու մի երեկոյի, որտեղ սևամորթները խեղդվում են»,- կատակել է լրագրողը: Նա չի իմացել, որ եթերում է, նրա խոսքերը հնչել են համացանցային ուղիղ հեռարձակմամբ:
Դեպքից անմիջապես հետո Չելիենին հեռացրել են աշխատանքից: Ընկերությունը ներողություն է խնդրել Ռոմնիից:







































