Ինչպես տեղեկացնում է Med Daily-ն, նոր սինթետիկ վակցինաները կօգնեն ավելի արդյունավետորեն պայքարել տուբերկուլյոզի դեմ: Այս մասին գիտնականների հայտարարությունը հրապարակվել է Molecular Medicine ամսագրում: Առայժմ աշխարհում գոյություն ունի միակ` ոչ միշտ արդյունավետ վակցինա:
Աշխարհի բնակչության մոտ կեսը վարակված է տուբերկուլյոզով, որը խլում է տարեկան մինչև 2 մլն մարդու կյանք: Ներկայումս օգտագործվող Bacillus Calmette-Guerin (BCG) վակցինան, որը, որպես կանոն, ներարկվում է երեխաներին ծնվելուց մի քանի օր անց, ունակ չէ կանխարգելելու հիվանդությունը մեծահասակների շրջանում:









































