Friday, 12 06 2026
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՊԵԿ-ը բացահայտել է իրանցի վարորդների կեղծիքները

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մի շարք դեպքեր են բացահայտել: Այսպես, «Ապավեն Տերմինալ» մաքսային հսկողության տարածքում, ՀՀ ներմուծված վառելիքը տեղափոխող 5 ցիստեռն-ավտոմեքենաների արտաքին նախնական զննման արդյունքում պարզվել է, որ ակնհայտ տարբերություն կա Մեղրիի մաքսակետում հայտարարագրված և առկա բեռի միջև: Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները պարզել են, որ եռակցման միջոցով ավտոմեքենաների վրա ստեղծվել է վառելիքի արհեստական արտահոսք` հատուկ տեղադրված ճկախողովակի միջոցով: Չնայած իրանցի վարորդները փաստի վերաբերյալ սկզբում իրարամերժ բացատրություններ են տվել, պատճառաբանելով, որ իբր մեքենայի առկա պահեստային ջուրն օգտագործելու նպատակով են դիմել նման հնարքի, սակայն թարգմանչի օգնությամբ, այնուհետև խոստովանել են, որ մաքսային վճարներից խուսափելու նպատակով են վառելիքը վերցրել վաճառքի:

Մաքսային կանոնների խախտման նմանատիպ մեկ այլ դեպք էլ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից օրերս կանխվել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը. Իրանից ներմուծված ավելի քան 41 տոննա ընդհանուր քաշով դիզելային վառելիքը տեղափոխող ավտոմեքենայի արտաքին նախնական զննման ժամանակ, աչալուրջ մաքսավորների ուշադրությունից չի վրիպել այն, որ ավտոմեքենայի մաքսային ապահովման միջոցներից մեկը պոկված է, սակայն խնամքով քողարկված: Այս դեպքում էլ պարզվել է, որ բեռի ընդհանուր քաշը պակաս է շուրջ 2 տոննայով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխաատկիցներն էլ օրերս առանց պետական գրանցման, լիցենզիայի և հարկային մարմիններում հաշվառվելու` անօրինական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտվել Երևանում և մարզերում: Այսպես, վարչության 32-րդ բաժնի աշխատակիցներնն օրերս ապօրինի գործունեության դեպք են կանխել Կոտայքի մարզի Արզական գյուղում: Պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ Արտաշես Հովհաննիսյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու, փորձել է իրականացնել ստորերկրյա տաք հանքային ջրի արդյունահանում` ռեկրեացիոն, մասնավորապես լողավազաններում կիրառելու նպատակով: Միաժամանակ ակտիվացել են ապօրինի ատամնաբուժարանների նոր դեպքերի բացահայտումները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մեկ այլ դեպք է բացահայտվել է Երևանում. քաղաքացի Աշոտ Կարապետյանն առանց համապատասխան պետական գրանցման, Նորագավիթում ատամնատեխնիկի գործունեությամբ էր զբաղվում: Արարատի մարզի Այնթապ գյուղում էլ հարկային դաշտից դուրս ատամնաբուժական ծառայություն էր մատուցում քաղաքացի Արթուր Մկրտումյանը: Իսկ Օպերատիվ հետախուզության վարչության 19-րդ բաժնի աշխատակիցներն էլ ապօրինի գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել Սյունիքի մարզում, այդ թվում` ստվերում գործող ատամնաբուժարաներ: Կապանի Շահումյան և Հունան Ավետիսյան փողոցներում հայտնաբերվել է ատամանաբուժական 2 կլինիկա, իսկ Հալիձոր թաղամասի 3-րդ շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում` հարկային դաշտից դուրս գործող մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրամաս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում