1999թ. այս օրը վախճանվեց ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Արցախի հերոս («Ոսկե արծիվ» շքանշանակիր, հետմահու` 2000թ.) Քրիստափոր Իվանի Իվանյանը:
Ծնվել է 1920թ. դեկտեմբերի 20-ին, 1940թ. ավարտել Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը, 1949-ին` Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, 1962-ին` Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը:
Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1941-1942թթ. եղել է հրետանային գնդի շտաբի հրամանատարի խորհրդական, 1942-1943թթ.` 195-րդ ականանետային գնդի հրամանատար:
1943-1944թթ. Իվանյանը 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատարն էր (նրա կազմում հասել է Չեխոսլովակիա),
1949-1952-ին` հրետանային կորպուսի նախապատրաստական բաժնի ղեկավարը:
1992թ. Իվանյանը նշանակվում է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու: Եղել է ԼՂՀ Զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ նախագահին կից քնչական կոմիտեի նախագահ:
Քրիստափոր Իվանյանի անունով են անվանվել Արցախի Ասկերանի շրջանի գյուղերից մեկը, Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը, Ստեփանակերտում Արցախի պաշտպանությ ան նախարարությանը կից զինվորական-սպորտային քոլեջը: Նրա կյանքի մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար:









































