Վենետիկի Միջազգային 13-րդ բիենալեում օգոստոսի 29-ին հանձնվել են մրցանակները: Գլխավոր մրցանակի` «Ոսկե առյուծի» է արժանացել բրիտանա-վենեսուելական «Դավթի աշտարակ/Մեծ հորիզոն» (Torre David/Gran Horizonte) անվանումը կրող նախագիծը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Հաղթող նախագիծը մշակվել էր դիզայներ- քննադատ Ջասթին Մակ Գուիրկայի թիմի և Urban-Think Tank գործակալության կողմից: Այն ներկայացված էր Common Ground-ի հիմնական ցուցադրությունում:
Գլխավոր ցուցադրությունից բացի` բիենալեն ներառում է 55 ազգային ցուցահանդես, որոնց մեջ լավագույնն է ճանաչվել ճապոնական «Ճարտարապետությունն այստեղ հնարավո՞ր է: Տուն` բոլորի համար» նախագիծը:
Բացի դրանից` ժյուրին առանձնացրեց Լեհաստանի և ԱՄՆ-ի ցուցանմուշները, ինչպես նաև ուշադրություն հրավիրեց իտալացի ճարտարապետ Ջուզեպպե Չնոյի նախագծի վրա, որը ևս հիմնական ցուցադրությունում էր:
Ճարտարապետության 13-րդ Միջազգային բիենալեն Վենետիկում տևելու է մինչև նոյեմբերի 25-ը:


















































