Moterola-ի նախկին աշխատակից Խանցզյուն Ցզինը ԱՄՆ-ում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման չինական ընկերությանը գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար: Այս տարվա փետրվարին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել գաղտնի տեղեկատվություն գողանալու համար, սակայն Չինաստանի արդյունաբերության համար գաղտնի գործունեություն ծավալելու մասով մեղադրանքը ետ էր վերցվել:
Ցզինը Motorola ընկերությունում աշխատում էր 1998-2007 թթ.: Ամեն ինչ բացահայտվել է այն ժամանակ, երբ օդանավակայանում աղջկա մոտ հայտնաբերվել են 30 000 դոլար և գաղտնիություն պարունակող փաստաթղթեր: Այնուհետև նրա ծրագրային ապահովման աշխատակցի տանը կատարված հետախուզության արդյունքում պարզվել է, որ չինուհին 2004 թ.-ից աշխատել է չինական կազմակերպություններից մեկի համար:









































