Որպես առաջին տիկին՝ նա հետևում է քաղաքականության մի քանի սոցիալական ուղղություների, որնոցից հիմնականն են՝ երեխաների շրջանում ճարպակալումը և հասարակության շրջանում առողջ սնման մշակույթ դաստիարակելը: Հենց այդ խնդիրների ընտրությամբ է պայմանավորված տիկին օբամայի նախընտրությունը ֆիթնեսի և առողջ ապրելակերպի նկատմամբ:
Վերջերս Միշելը հայտնվել է մի հետաքրքիր նախագծում`նա համացանցային նորաձև մի ամսագրի հյուրն է եղել, որտեղ առիթից օգտվել և խոսել առողջ կենսակերպի վերաբերյալ իր գաղտնիքների մասին:
Առաջին հերթին առաջին տիկինը բացատրել է, որ չնայած նա փորձում է իր քաշը պահել որոշակի մակարդակի վրա, սակայն երբեք չի հաշվում կալորիաները: Եվ դա բացատրություն ունի. գիտնականները և դիետոլոգները վաղուց ապացուցել են, որ մթերքի կալորիականությունը չի ազդում քաշի վրա: Հաջողության գրավականը մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է:
Միշելն ասել է «Ես հայտնաբերել եմ, որ տարիքի հետ ես ավելի եմ սկսում չսիրել դիեատները: Ես սիրում եմ ուտելիքը և չեմ ուզում անհանգստանալ և հաշվել յուրաքանյուր կալիորա… ինձ պարզպես դուր չի գալիս այդպես ապրել»:
Օբաման խոստովանել է, որ սպորտն իր համար ավելի կարևոր է, որ նա անում է հնարավորինս ամեն ինչ՝ ամեն օր մարզվելու համար: Միշելն ամեն օր արթնանում է առավոտյան 4.30 կամ 5-ին, որպեսզի գնա մարզասրահ:








































