Ճապոնիայի խորհրդարանի բարձրագույն պալատը, որտեղ մեծամասնություն է կազմում ընդդիմությունը, չորեքշաբթի հայտարարություն է ընդունել, որտեղ դատապարտում է վարչապետ Յոսիխիկո Նոդիի գործունեությունը:
Բարձրագույն պալատ տարբեր ընդդիմադիր ուժերի կողմից երկու հայտարարություն է փոխանցվել, որտեղ քննադատվում է կառավարության ղեկավարի գործունեությունը: Երկարատև խորհրդակցություններից հետո ընդդիմության մեծամասնությունը հավանության է արժանացրել օգոստոսի սկզբին յոթ ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջ քաշված ծրագիրը:
Ծրագիրը նախատեսում է վարչապետին քննադատել սոցիալական բարեփոխումների և սպառողական հարկի կրկնակի ավելացման օրենքի համար:








































