Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում «բարեխիղճ» գողերն իրենց զոհին գումար են տվել ավտոբուսի տոմս գնելու համար: Դա արել են այն բանից հետո, երբ ճշտել են, որ տղամարդու մոտ գումար չի մնացել ավոտբուսի տոմսի համար: Ըստ The Dayton Daily News-ի`նրան վերադարձրել են 2 դոլար ու անհետացել: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 28-ի առավոտյան՝ ժամը 5-ին, զենքի սպառնալիքով հանցագործներն այդ տղամարդուց վերցրել էին բջջային հեռախոսը և այդ պահին նրա գրպանի ողջ պարունակությունը` 40 դոլար:
Դեպքից հետո տուժածը դիմել է ոստիկանություն:









































