Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ Օլիմպիադային: Մրցաշարը կտևի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9-ը:
2-րդ տուրում մեր հավաքականի հակառակորդը Բանգլադեշի ընտրանին է: Առաջինն իր պարտիան ավարտեց մեր ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը, ով մրցաշարում մեկնարկեց հաղթանակով:
Արնյանի հակառակորդը Զիաուր Ռահմանն էր, ու մեր շախմատիստը պարտության մատնեց սպիտակ խաղաքարերով` 35-րդ քայլում:
Այսպիսով` Հայաստան – Բանգլադեշ` 1:0:






































