Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան ու կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան որակազրկվել են Լա Լիգայի 2-րդ տուրում մրցավարների հասցեին արած անպարկեշտ արտահայտությունների համար:
Վիլանովան կարմիր քարտ ստացավ «Օսասունա»-ի հետ խաղում և որակազրկվեց 2 խաղով: Որակազրկումը վերաբերում է միայն Պրեմիերայի խաղերին, և մարզիչը կարող է պահեստայինների նստարանից հետևել այսօր կայանալիք «Ռեալ»-ի հետ խաղը:
Իսկ ահա «Ռեալ»-ի ձախ պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն որակազրկվել է 4 խաղով: Պորտուգալացու որակազրկումն ուժի մեջ է մտնում սկսած սուպերգավաթային խաղից:









































