Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կաննոները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ նշված քրեական գործը հարուցվել է երեկ` Տավուշի մարզում տեղի ունեցած վրաերթ-վթարի փաստով:
Երեկ` օգոստոսի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստանի Հանրապետություն ավտոճանապարհի 78-րդ կմ-ին Արմավիր քաղաքի բնակիչ`30-ամյա Աշոտ Սաֆարյանը, վարելով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 30 ՕԼ 454 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ձախ, ապա` բախվել Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ` 63-ամյա Սարգիս Ավագյանի կողմից շահագործվող «ՎԱԶ 2106» մակնիշի 15 ՕՏ 598 համարանիշի` կայանված ավտոմեքենայի բացված վիճակում գտնվող դռանը, ինչի արդյուքնում վրաերթի է ենթարկել մրգեր վաճառող`Արճիս գյուղի բնակիչ, 57-ամյա Մելինե Ավագյանին:
Վրարեթ-վթարը կատարելուց հետո վարորդը բախվել է չգործող բենզալցակայանի սյանը և վիրավորին թողնելով անօգնական, հեռացել է դեպքի վայրից: Իսկ Մ.Ավագյանը, զույգ ոտքերի վնասվածքային ամպուտացիա ախորոշմամբ, տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանը հայտնել է, որ գիշերը` ժամը 23-ի սահմաններում, Մ. Ավագյանը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ` Ա. Սաֆարյանին հայտնաբերելու համար:
Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Նոյեմնբերյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը:















































