Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին փետրվարի 23-ին կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին Լիբիայի դեմ կիրառել պատժամիջոցներ, որոնք պետք է լինեն «արագ և հստակ»: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Սարկոզին առաջարկել է դադարեցնել տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ ֆինանսական ոլորտում: Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինին իր հերթին մեղադրել է Մուամար Քադաֆիին «սահմռկեցուցիչ զանգվածային սպանություն» կազմակերպելու համար` նշելով, որ Քադաֆին կորցել է վերահսկողությունը արևելյան Կիրենաիկի նահանգի նկատմամբ: ֆրատինին մտահոգություն է հայտնել, որ, Թունիսի օրինակով, Լիբիայից ևս շատ մեծ արտահոսք կլինի, եթե Քադաֆին գահընկեց արվի, և դրան պետք է պատրաստվել:
Եվրոպացիները հետևել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որն այսօր գիշեր դատապարտել էր Քադաֆիին սեփական ժողովրդի դեմ զենք կիրառելու համար:









































