Friday, 12 06 2026
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին

Դատարանը մերժեց Սաքունցի հայցը Ռուբեն Հայրապետյանի դեմ

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից հրապարակային ներողություն և որպես փոխհատուցում 1 (մեկ) լումայի բռնագանձում պահանջող Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է: Սակայն Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ միանշանակ բողոքարկելու է վճիռը վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցի կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կատարած հետևյալ արտահայտությունները. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց, չգիտես ինչի, հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշումը, այդ թվում` ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գրանտները ստանում են, իրանց գրանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Լուսինե Բեկումյանը դատարանին արդեն ներկայացրել է գրավոր պատասխան, որով պատասխանող կողմը պահանջում է ամբողջությամբ մերժել հայցապահանջը` հիմնավորելով, որ հաղորդման ընթացքում Ռ. Հայրապետյանը «Հելիսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով շան ծնունդ» ասելով նկատի չի ունեցել Արթուր Սաքունցին, քանի որ վերջինս, իրենց գիտենալով, երբեք օղեր չի կրել: Իսկ երբ նիստը նախագահող դատավորը եղելությունն ապացուցելու բեռը, այն է` Ռ. Հայրապետյանը Ա. Սաքունցին է նկատի ունեցել, բաշխեց հայցվոր կողմի ներկայացուցչի վրա, փաստաբանի կողմից Ռ. Հայրապետյանի փաստաբանին ուղղված այն հարցին, թե` եթե ոչ Ա. Սաքունցին, ապա ում է ուղղված Ռ. Հայրապետյանի արտահայտությունը, Լուսինե Բեկումյանը հետևյալ կերպ պատասխանեց. «Մենք դատարանում ենք, և հիմա չեմ կարող գուշակություններ անել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում