Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Քանի՞ գրոշ արժե հրավերքդ տիկի՛ն Հրանուշ. սիրիահայ ընտանիքին «Զվարթնոցից» հետ են ուղարկում. Facebook

Facebook-ի սիրիահայ օգտատերերից Մեսրոպ Հինդոյանը գրառում է կատարել.

Մայրս և երկու հարազատ քույրիկներս իրենց երեխաների հետ արդեն 40 ժամից ավել են Երևանի աերոպորտում ՊԱՀԱԾ: Պատճառը` նորմալ մարդ լինելն ա: Վիզա չստացան երկու քույրիկներս հայ լինելով հանդերձ, և իմ մաման, որ 40 տարի է հայ տղամարդու կին է:Սկզբում ասեցին`ապացուցեք, որ հայ եք, ու իրանք եկեղեցում կնքված են, մկրտության ԲՈԼՈՐ փաստաթղթերը ֆաքսով ուղարկեցինք Երևան, հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին և ՀԱՅ են:

Իմ հայրը` Ժան Հենդյանը և մայրս` Լաիլա Միրոն հանդիսանում են Սիրիայի հայ համայնքի ամենամեծ հովանավորներից մեկը, ամեն տարի նրանք իրենց հովանավորության տակ են առնում 10-ից ավել հայ ուսանողների և հոգում նրանց բոլոր ծախսերն ու կարիքները: Ամեն տարի ես ինքս, ապրելով Գերմանիայում, մասնակցում եմ համահայկական դրամահավաքին (Armenian fond), և իմ անունով միշտ նորմալ գումար եմ փոխանցում ֆոնդին, այս ամենը չեն կարող հերքել, որովհետև կան ապացույցներ:

(Օդանավակայանի հայ գերիների) մեջ իմ հարազատ քույրիկներն են, որոնք ունեն 5 երեխա, ամենամեծը 8 տարեկան է, ամենափոքրը`9 ամսեկան:Արդեն 50 ժամ է նրանք գտնվում են տրանզիտ զոնայում աթոռների վրա, սոված, ծարավ և օդափոխիչից մրսած (իհարկե բարեբախտաբար, կարողացել ենք ուտելիք և երեխաներին կաթ ու պամպերս ներս մտցնել): Ասեմ նաև, որ երկու եղբայրներս սովորում են Հայաստանում, Հագոբ և Հարութ Հենդյանները: Հայրս երկրաշարժի ժամանակ Սիրիայից մեծ օգնություն և գումար է ուղարկել իր ազգին: Երբ Արմավիայի օդանավը կործանվեց, հայրս Ժան Հանդեյանը Սիրիայում հայկական դեսպանատան հաշվեհամարին փոխանցել է 5000$ (իմ խոսքերը չեն կարող հերքվել, քանի որ դեսպանատներում գրված են): Մեր ուզածը ընդամենը վիզա հատկացնելն էր, ու ոչ մի տեսակ նյութական օգնություն մենք չենք պահանջել, փառք Աստծո, մենք դրա կարիքը չունենք:Նույնիսկ մեր (շաատ) բարի ու լավ Սփյուռքի նախարարությունը ստացել է այդ փաստաթղթերը, ԲԱՅՑ, կներեք վիզա չենք տալիս…

Տիկին Հրանուշ Հակոբյան, Դուք չե՞ք, որ ամբողջ օրը TV-ով հայտարարում, որ մեր դռները բաց են Սփյուռքին: Այս Սփյուռքը, որ միշտ ձեռք էր մեկնել ձեզ մութ ու խավար տարիներին: Իսկ հիմա մերոնց ԱՌԱՆՑ որևէ բացատրության մերժում եք, և ստորաբար վերաբերվում նրանց: Մենք ձեզանից բան չունենք պահանջելու, քանի որ դրա կարիքը չունենք, այլ մերոնք ուզեցել են միայն մեկ ամսով գալ Հայաստան հանգստանալու ու մեր մոտի անորոշ վիճակից մի որոշ ժամանակ անջատվել ու խախանդվել:

Իսկ այսօր մեր հարգելի ԿՈՒՇՏ անվտանգությունը հրահանգել է առանց որևէ պատճառի իրենց հետ ուղարկել վաղվա թռիչքով ՀԵՏ:

Մերոնք Իստանբուլից եկել են Երևան առանց պրոբլեմի, իսկ պրոբլեմը Երևանում են ունեցել: Ուղղակի սրտացավով ասում եմ, ՈՉ ՀԱԼԱԼ ԼԻՆԻ ԻՆՉՔԱՆ ԻՄ ԾՆՈՂՆԵՐԸ օգնություն են արել (հայակական դեսպանատան միջոցով) ու ՄԻՇՏ: Թուրքիային են եկել, ոչ թե Հալեպից, քանի որ Հալեպում հիմա ահավոր վիճակ ա, ու իրանց հետի երեխաներին չվտանգելով, ուզեցել են Թուրքիայով հասնել Հայաստան, իսկ աննամուս, անթասիբ հայերս թուրքին են հետ ուղարկում:

Թուրքը, որ թուրք ա, իրոք ավելի մարդկային է եղել իրանց հետ, իմանալով, որ հայ են, քան մեր հայաստանցիք:

Այս բառերը գրելիս ինձ աերոպորտի ներսից արդեն տեղեկացնում են, որ մերոնց տոմսերը արդեն առած ա դեպի Իստանբուլ վաղը, ու առաջին անգամ եմ տեսնում, որ մարդկանցից փող են վերցնում դեպորտ անելու համար: 1400 եվրո: Իրանց ներսի աշխատողներն ասել են հա ձեր ախպերները հայ են, Երևանում են սովորում, իսկ դուք հայ չեք…

ՀԱՅ ԱԶԳ ՄՆԱՍ ԲԱՐՈՎ….

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում