Դպրոցներ և բուհեր ընդունվածների հստակ պատկերը պարզ կլինի սեպտեմբերի կեսերին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` հավելելով, որ այս պահին տվյալները վերջնական չեն: Ըստ նախարարության աշխատակցի` դիմորդների հստակ թիվը պարզ կլինի, երբ նրանք հաշվառվեն, այս թիվը հայտնի կդառնա հոկտեմբերի կեսերին, իսկ դպրոց ընդունվածների թվային պատկերը հայտնի կլինի արդեն սեպտեմբերի 10-ից հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Առաջին լրատվական»-ին Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ հանրապետության դպրոցներ մուտք կգործի 37116 աշակերտ: Նշենք, որ նախորդ տարի իրենց դպրոցամուտն էին տոնել շուրջ 36051 երեխաներ:








































