Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները հետապնդում են զինված ինչ-որ խմբավորման, որը հայտնաբերվել է օգոստոսի 28-ին Վրաստանի արևելքում` Դաղստանի սահմաններից ոչ հեռու: Այս մասին նշված է Վրաստանի ՆԳՆ պաշտոնական կայքէջում:
Վրացական օնլայն տեղեկատվական «Նովոստի Գրուզիա» պարբերականի հաղորդմամբ` այդ խմբավորման հետապնդման աշխատանքներում ներգրավված են ՆԳ նախարարության շուրջ 200 աշխատակից ու վրացի զինծառայողներ: Օպերացիայում ներգրավված են նաև ուղղաթիռներ և այլ մարտական տեխնիկա:
Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են Թելավի շրջանի Լապանկուրի գյուղով անցնող ճանապարհը:
«Նովոստի Գրուզիայի» հաղորդմամբ` գյուղի բնակիչները հապճեպ լքում են իրենց տները:











































