Տղամարդկանց շախմատի Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Յուրի Դոխոյանը հայտնել է, թե ինչպես է կանանց հավաքականում իր աշխատանքից տեղափոխվել և ստանձնել շախմատի տղամարդկանց ընտրանու մարզչի աշխատանքը:
«Ես փաստացի ստեղծել եմ կանանց հավաքականը: Դա հեշտ չէր: Մինչ այդ թիմը լիովին այլ էր: Ինչ վերաբերում է տղամարդկանց ընտրանուն, ապա ասեմ, որ ես անփորձ էի` մինչև Չինաստանի հավաքականի հետ հանդիպումը: Ես հիանալի հնարավորություն ունեցա ուսումնասիրելու մեր տղաների խաղը:
Միայն պաշտոնական մրցաշարում իրական պայքարը կարող է նման տեղեկատվություն տալ: Այժմ ինձ համար ավելի հեշտ է կառուցել հետագա աշխատանքս»,- Դոխոյանին մեջբերում է Спорт-экспресс-ը:









































