Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ Օլիմպիադային: Մրցաշարը կտևի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9-ը:
Մեկնարկային տուրում Հայաստանի կանանց ընտրանու հակառակորդը Հորդանանի թիմն է: Առաջին հաղթանակը տոնեց Լիլիթ Մկրտչյանը:
Մկրտչյանը հանդես էր գալիս սև խաղաքարերով և կարողացավ պարտության մատնել Ռազան Ալ Շաեբիին: Պարտիան ավարտվեց 24-րդ քայլում:





































