ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն այսօր կժամանի Բաքու: Այս մասին Trend-ին հաղորդել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից:
Հուլիսի 30-ին ԱՄՆ Սենատը հաստատել էր Մորնինգսթարի թեկնածությունը Ադրբեջանի դեսպանի պաշտոնում:
Ավելի վաղ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը, որին այդ պաշտոնին ապրիլին ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, միաձայն հաստատել էր ԱՄՆ արտաքին կապերի կոմիտեն:
ԱՄՆ-ը Ադրբեջանում դեսպան չուներ այն բանից հետո, երբ իր առաքելությունը անցած տարվա դեկտեմբերի վերջին ավարտեց նախկին դեսպան Մեթյու Բրայզան:








































