Կուբայի պետխորհրդի փոխնախագահ Մարինո Մուրիլյոյի աղջիկը` Մուրիլյո Դիասը, ԱՄՆ է փախել: Այս մասին օգոստոսի 28-ին հայտնի է դարձել ամերիկյան իսպանալեզու El Nuevo Herald թերթի կայքից:
Թերթի տեղեկությամբ` աղջիկը փախել է օգոստոսի 16-ին: 24-ամյա աղջիկը Կուբայից նախ գնացել է Մեքսիկա, այնտեղից` Տեխաս: Ներկայումս աղջիկն ապրում է Ֆլորիդա նահանգի Թամպա քաղաքում: Կուբայի իշխանություններն առայժմ չեն հաստատել տեղեկությունները:
Ինչպես նշում է El Nuevo Herald-ը` Մարինո Մուրիլյոյին համարում են Ֆիդել Կաստրոյի հաջորդը:








































